Դամասկոսում Հայաստանի անկախության առթիվ Հայաստանի մասին ֆիլմեր են ցուցադրել![]() 30 սեպտեմբերի 2011 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Դամասկոսում տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Տոնական միջոցառմանը ներկա էին Սիրիայի կառավարության անդամներ, խորհրդարանի ներկայացուցիչներ, Սիրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների և հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, հոգևոր, առաջնորդներ լրագրողներ: Ողջույնի խոսքով հյուրերին դիմել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Իր ելույթում դեսպան Փոլադյանն անդրադարձել է անկախության տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին ու նվաճումներին, առկա մարտահրավերներին, հայ-սիրիական երկկողմ հարաբերություններին ու Հայաստան-Սփյուռք գործակցությանը: Դեսպանը մասնավորապես նշել է, որ 1991թ. հայ ժողովուրդը կատարել է ազատ և անկախ ապրելու իր պատմական ընտրությունը, որով հնարավորություն է ստացել դառնալ միջազգային հանրության ընտանիքի լիիրավ անդամ, անդամակցել ՄԱԿ-ին և Եվրախորհրդարանին, տեր կանգնել իր արդար դատին: Միջոցառումն ուղեկցվել է հայ դասականների ստեղծագործությունների կատարումներով և Հայաստանի վերաբերյալ ֆիլմերի ցուցադրությամբ: Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հայ համայնքի ներկայացուցիչներին ու ստեղծագործական կոլեկտիվներին է հանձնել ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների պարգևներն ու պատվոգրերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |