Ավտոտեխզննման կտրոնը կնքելն օրենքով անվճար է, իսկ գործնականում՝ միջինը 2000 դրամ30 սեպտեմբերի 2011 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Պարտադիր տարեկան ավտոտեխզննման կարգն արդեն մի քանի ամիս է փոխվել է։ Այժմ պետք է գնալ բանկ, կատարել համապատասխան մուծումը, վերցնել կտրոնը, տանել ավտոտեխզննման կայան, կնքել կտրոնը, փակցնել մեքենայի դիմապակուն։ Այսքանից հետո մեքենան կհամարվի տեխզննում անցած, անգամ եթե այդ ընթացքում այն ավտոտնակից դուրս չի եկել։ Կարգը փոխելիս ասում էին, թե սա անում են ոլորտում կաշառակերությունը վերացնելու համար. վարորդները բանկում կմուծեն միայն սահմանված գումարը և վերջ։ Իսկ «կնիքի» ու բուն տեխզննման համար, ըստ նոր կարգի, գումար չի գանձվում։ Ահա և կոռուպցիայի համար հարմար օջախ։ Վարորդները ահազանգում են, որ բանկից վերցրած կտրոնը կնքելու համար տարբեր տեխզննման կայաններում իրենցից պահանջել են 2-3 հազար դրամ՝ «Բա մեր արած գործի համար չե՞ս ուզում վճարել»։ Ճանապարհային ոստիկանությունից PanARMENIAN.Net ի թղթակցին ասացին, որ եթե այդ կնիքը չկա, հավասարազոր է կտրոն չունենալուն և սահմանվում է 50 հազար դրամ տուգանք. «Եթե կնիքը չկա, նշանակում է՝ բանկում մուծել է, բայց տեխզննում չի անցել»։ Մեզ հայտնի է մի քանի նման դեպք (վարորդները խնդրել են անուններ չհրապարակել), սակայն այդքանն էլ բավական է հասկանալու, որ երևույթը համատարած է և որ կաշառակերությունը բնավ հաղթահարված չէ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |