Հայաստանում հյուրանոցների առաջին օնլայն բուքինգի armhotels.am համակարգը ապահովում է ամսական 20 տոկոս աճ

PanARMENIAN.Net - Հայաստանում հյուրանոցների առաջին օնլայն բուքինգի armhotels.am համակարգը ապահովում է ամսական 15-20 տոկոս աճ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Թի Բի Էս» ընկերության, որը պատասխանատու է կայքի գործարկման համար, փոխնախագահ Լիանա Մովսիսյանը: «Չնայած նրան, որ մենք գործում ենք շուկայում ընդամենը վեց ամիս, այնուամենայնիվ, armhotels.am համակարգը գրավել է իր դիրքը»,-ասել է նա:

Ինչպես հայտնել է Լիանա Մովսիսյանը, այսօրվա դրությամբ armhotels.am-ի միջոցով կարելի է համարներ ամրագրել Հայաստանի ու ԼՂՀ 105 հյուրանոցներում: Ըստ նրա, ընկերությունը մտադիր է ներառել որքան հնարավոր է շատ հյուրանոցներ, որոնք համապատասխանում են armhotels.am-ի պահանջներին՝ հավելելով, որ ամեն ամիս համակարգի անդամ են դառնում 1-2 գործող և նոր հյուրանոցներ:

Ըստ նրա, հետաքրքրությունն աճում է, քանի որ մինչ օրս հյուրանոցային ինդուստրիան Հայաստանում համակարգային ներկայացվածություն չի ունեցել: Ամրագրման մեծ մասը www.armhotels.am համակարգով բաժին է ընկնում ԱՊՀ բնակիչներին, հետ ԱՄՆ-ին, Կանադային ու Եվրոպային:

Ընկերության փոխտնօրենը հավելել է, որ ակտիվ կիրառումը սկսվել է մայիսից և ակնկալվում է մինչ նոյեմբեր, ինչպես դա սովորաբար լինում է Հայաստանում:

Առաջին ազգային օնլայն ամրագրման համակարգը պաշտոնապես գործարկվել է մարտի 4-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ: www.armhotels.am համակարգը թույլ է տալիս համակարգել և ամփոփ կերպով ներկայացնել Հայաստանում առաջարկվող զբոսաշրջային ծառայությունները: Վճարումն իրականացվում է Moneybookers և ArCа վճարային համակարգերի միջոցով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---