ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերն Աֆղանստանից

ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերն Աֆղանստանից

PanARMENIAN.Net - Կոնգրեսին հղած ծանուցման համաձայն ԱՄՆ-ն մտադիր է հաջորդ տարի Աֆղանստանից դուրս բերել 33 հազար զինծառայողների, որոնք երկիր էին գործուղվել զորակազմի հզորացման նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք զգալի առաջընթացի ենք հասել Աֆղանստանում և կարողացել ենք բեկում մտցնել իրավիճակում, նախաձեռնությունը խլելով «Թալիբանից.:..»,-ասվում է Բարաք Օբամայի նամակում:

Աֆղանստանում զորակազմը հզորացնելու մասին որոշումը կայացվել է 2009թ.» Օբաման ռազմական խորհրդատուների պնդմամբ լրացուցիչ ուժեր գործուղեց այդ երկիր, որի պատճառով նրա վարկանիշը իջավ:

Այժմ ԱՄՆ զորակազմը Աֆղանստանում հասնում է 100 հազարի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---