Էդվարդ Նալբանդյանը Արցախը ճանաչելու պատրաստ Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարին հրավիրել է Հայաստան

Էդվարդ Նալբանդյանը Արցախը ճանաչելու պատրաստ Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարին հրավիրել է Հայաստան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-29-ին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոնտեվիդեոյում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը առանձնազրույցներ է ունեցել Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Լուիս Լակաժեյի և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հետ:

Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ սեպտեմբերի 27-ին ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ուրուգվայական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին սեպտեմբերի 29-ին ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն: ՈւԱՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ուրուգվայական հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման հեռանկարների, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Դեսպան Կարմիրշալյանը վերահաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը Լուիս Ալմագրոյին` այցելել Երևան:

Սեպտեմբերի 9-ին Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ընթացքում Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն հայտնել է, որ Արցախը Հայաստանի պատմական մասն է և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում միանա Հայաստանին:

Նախարարն ընդգծել է նաև, որ Ուրուգվայի իշխանություններն ուսումնասիրում են Արցախի հարցը պետականորեն տեսակետ հայտնելու համար։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---