Երևանում բացվեց «Հայֆեստ2011» փառատոնը

Երևանում բացվեց «Հայֆեստ2011» փառատոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բացվեց «Հայֆեստ 2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնը: Բացման արարողությանը հրավիրված էին հայտնի դերասաններ, թատրոնների ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ և այլոք: Բացման ժամանակ փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը ողջունելով բոլոր ներկա գտնվողներին, ասաց, որ փառատոնը կարծես ամսագիր լինի, որի յուրաքանչյուր համարին թատերասերները անհամբեր սպասում են: Բացման արարողությունից անմիջապես հետո հանդիսատեսի դատին ներկայացվեց Հունգարական Փի Ար Էվալուշն թատրոնի «Կապույտ մարդիկ» ներկայացումը:

«Հայֆեստ2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 8-ը: Այս տարի փառատոնին հանդես կգան 18 երկրներից 30 թատերախումբ 60 ներկայացումով: Փառատոնի ուշագրավ հյուրերից են Մեծ Բրիտանիայից` Էդինբուրգի «Պրոտոթայփ» թատրոնը: Առաջին անգամ կայանալու է «Մենության տանգո» 3D ներկայացումը Բրիտանիայից, որի բեմադրիչն է Բիլլի Քոուին:

Սպասվում է Պերմի շրջանի մշակույթի նախարար Նիկոլայ Նովիչկովի, փոխվարչապետ Բորիս Միլգրամի ներկայությունը, քանի որ այս տարի «Միհր» թատրոնը Հայաստանը ներկայացրել է «Սպիտակ գիշերները Պերմում» արվեստների փառատոնին: Սպասվում է նաև փառատոնի նախագահ Վերոնիկա Վայսմանի այցը փառատոն: Նրանք կհանդիպեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

Փառատոնին ընդգրկված են հիմնական և ֆրինջ ծրագրերը: Սպասվում են տիկնիկային, երաժշտական, պարային և այլ բեմադրություններ: Մասնակցելու են Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից և այլ երկրներից: Սպասվում են վարպետության դասեր բրիտանցի պրոֆեսոր Նոյել Վիթսից, Բալթիկ սիրքլ միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Յուկա Հյութից:

Փակումը կայանալու է Բրիտանիայի և Վրաստանի համատեղ «Կապիտան Կորելիի ընտրությունը» ներկայացումով: Այս տարի հայտ էին ներկայացրել 100-ից ավելի ներկայացումներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---