Ահմադինեժադը Պաղեստինի հարցը համարում է ողջ մարդկության գլոբալ խնդիրը![]() 3 հոկտեմբերի 2011 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանան Պաղեստինի խնդիրը լուծել միջազգային նորմերին համապատասխան, գոյություն ունի միակ ճիշտ որոշումը, որն առաջարկվել է իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեի կողմից: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հաղորդում է MehrNews-ը: Թեհրանում տեղի ունեցած Պաղեստինի պաշտպանության 5-րդ միջազգային համաժողովի փակման ժամանակ նա նշել է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող պաղեստինցիների` իրենց բնիկ հողեր վերադառնալու անհրաժեշտությունը: «Պաղեստինյան հողերը բռնազավթած եկվորները պետք է լքեն այդ տարածքները: Պաղեստինյան հարցը ոչ միայն պաղեստինցիների, այլ նաև մահմեդական աշխարհի խնդիրն է, ողջ մարդկության գլոբալ խնդիրը»,- ասել է Ւրանի նախագահը: Նրա խոսքով, Արևմուտքը, զավթելով պաղեստինյան հողերը, ձգտում է իշխել ողջ տարածաշրջանում: «Եթե ագրեսորները չլսեն ժողովրդի կարծիքը, նրանք կբախվեն իսլամական աշխարհի հզոր դիմադրությանը, որին չեն կարող դիմակայել: Իրանն աջակցում է Պաղեստինի ժողովրդին նրա արդար պայքարում»,- ասել է Ահմադինեժադը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |