Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ գերիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ գերիներին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերության մեջ գտնվող հայ զինծառայողներին ու ընտանիքի անդամներին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Կարմիր խաչի մամլո ծառայությանը, կազմակերպության անդամներն այցելել են 3 հայ զինծառայողներին ու 5 անդամից բաղկացած ընտանիքին:

Կարմիր խաչի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հայերի բնակության պայմանները: Նաև բանավոր հաղորդագրություններ են հանձնվել զինծառայողների ընտանիքներին ու մերձավորներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---