Նոյեմբերին Վրաստանում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նստաշրջանը

Նոյեմբերին Վրաստանում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նստաշրջանը

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Քաղաքականության եվրոպական կենտրոնում` ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նստաշրջանը դաշինքի 28 անդամ-երկրների դեսպանների մակարդակում տեղի կունենա նոյեմբերին Վրաստանում: «ՆԱՏՕ-ի խորհրդի անդամները նոյեմբերին այցելելու են Վրաստան»,- հայտարարել է Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Վրաստան կատարելիք այցը ՆԱՏՕ ղեկավարը համարում է դաշինքի «հատուկ գործընկերության նոր հաստատումը» հարավկովկասյան այդ երկրի հետ: Վրաստանը «շատ զգալի պրակտիկ ավանդ» ունի Աֆղանստանում միջազգային խաղաղապահական գործողության մեջ, ասել է Ռասմուսենը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---