«Այրում» կայարանը սողանքից չի տուժել 3 հոկտեմբերի 2011 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Սողանքը չի վնասել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Այրում» կայարանը: Ընկերությունից հայտնում են, որ «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության վերջին տվյալների համաձայն, ներհանրապետական երկաթուղային հաղորդակցությունը, ինչպես նաև հաղորդակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև իրականացվում է կանոնավոր կերպով՝ Երևան-Թբիլիսի գնացքը գործում է ըսկ չվացուցակի: M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում` Վանաձոր - Բագրատաշեն հատվածում` Այրում կայարանի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք, որի արդյունքում փակվել է երթևեկությունը: Նախնական տվյալներով սողանքի գոտում մնացել են ավտոմեքենաներ: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Համապատասխան ծառայություններն ուղղված են դեպքի վայր: Հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են բոլոր միջոցները սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Կառավարությունը նաև խնդրում է ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհահատվածից օգտվելուց, և հայտնում է, որ գործում է Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհը: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է «թեժ գիծ»՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38: Նյութեր թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |