Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգ տվեց Հաագայում![]() 3 հոկտեմբերի 2011 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Հաագայի հայտնի «Դոկտոր Անտոն Ֆիլիպսզալ» համերգասրահում տեղի ունեցավ տոնական համերգ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին, որը կազմակերպել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հոլանդահայ կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Համերգին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի, պետական մարմինների, Նիդերլանդներում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ և հայ համայնքի անդամներ: Տոնական համերգի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում անդրադարձավ անկախ Հայաստանի պետականության կայացման գործընթացին և այդ դժվարին ճանապարհին արձանագրված ձեռքբերումներին: Նա նաև շնորհակալություն հայտնեց Սփյուռքին և միջազգային գործընկերներին ու բարեկամներին, որոնց օժանդակությունն անգնահատելի է եղել այդ հաջողությունները գրանցելիս: Դեսպան Աղաջանյանը խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ Հայաստանի անկախության քսանամյա հոբելյանը նշվում է անկախության սերնդի ներկայացուցիչների կատարմամբ, ովքեր հայ ժողովրդի հոգևոր և բարոյական արժեքների կրողն ու հայկական արվեստի ավանդույթների շարունակողն են: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և մեներգիչ Գևորգ Հակոբյանի կողմից հնչեցին հայ և աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություններ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |