ԱՄՆ-ն դատապարտում է ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն ափսոսում է Բաքվի Սաբաիլի շրջանի հոկտեմբերի 3-ին կայացրած որոշման մասին, որով ընդդիմության մի քանի ներկայացուցիչներ մեղադրվեցին հասարակական կարգի խախտման ու 2011թ. ապրիլի 2-ի բողոքի ակցիայի կազմակերպման մեջ»: Ինչպես հայտնում է SalamNews-ը, այդ մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ն ափսոսում է նաև նույն դատարանի Քերիմովի, Հասանովի, Էյվազլիի, Իսրաֆիլիովի վերաբերյալ նույնատիպ մեղադրանքով կայացված որոշման մասին: «ԱՄՆ-ն հիշեցնում է Ադրբեջանի կառավարությանը սահմանադրական իրավունքներն ու միջազգային պարտավորությունները հարգելու անհրաժեշտության մասին, միաժամանակ, կոչ անելով իրավապահ մարմիններին քննել այդ գործերով ստացվող բողոքարկման յուրաքանչյուր հայց՝ ըստ Ադրբեջանի սահմանադրության ու միջազգային պարտավորությունների»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---