Մոնրեալում նույնպես նշեցին ՀՀ անկախության 20-ամյակը 4 հոկտեմբերի 2011 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 01-ին Bonjour l'Arménie ծրագրի շրջանակներում Կանադայի Մոնրեալի Արվեստների պալատի (Place des Arts) համերգային դահլիճում կայացել է համերգ` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին (երաժշտական ղեկավար Արմեն Մարտիրոսյան), հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Մոնրեալի հյուպատոսական կորպուսի անդամներ: Արմեն Հյուսնունցի ղեկավարած Armeոian Jazz Band-ի նվագակցությամբ ելույթ են ունեցել երգիչներ Եվա Ռիվասը, Ինգա և Անուշ Արշակյանները, Ալլա Լևոնյանը ինչպես նաև կանադացի երգիչներ: Հաջորդ օրը` հոկտեմբերի 02-ին, Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի է ունեցել տոնական սուրբ պատարագ` նվիրված ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին: Այնուհետև կայացել է ընդունելություն, որի ավարտին ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է ՀՀ դեսպանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |