«Յանդեքսը» կթողարկի շարժական ծառայություն բջջային քարտեզների համար

«Յանդեքսը» կթողարկի շարժական ծառայություն բջջային քարտեզների համար

PanARMENIAN.Net - «Յանդեքսը» (Яндекс) ընկերությունը պատրաստվում է ստեղծել անվճար շարժական ծառայություն սմարթֆոնների համար։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Ծառայությունը ցուցադրելու է երթուղիները՝ ճանապարհային իրավիճակի հաշվառմամբ։ Եթե ընկերության այս նախագիծը իրականություն դառնա, «Յանդեքսը» կսկսի մրցակցել ավտոնավիգատորներ արտադրողների համար ծրագրեր նախագծող ընկերությունների հետ։

2011-ի հուլիսին «Յանդեքսը» թողարկել էր բջջային քարտեզներզի ծրագիր Windows CE օպերացիոն համակարգի համար։ Այս անվճար ծրագիրն օգտագործողին հայտնում էր անգամ ճանապարհային խցանումների մասին։

Google -ի շարժական ծառայությունը բջջային քարտեզների համար Ռուսաստանի մի քանի քաղաքներում հայտնվեց մարտին։ Այն համատեղելի է Android հեռախոսներում։ Այն ցուցադրում է նաև երթուղայինների ճանապարհային դիրքը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---