Վենետիկում ընթանում է Հայաստանի և իտալական Վենետո մարզի միջև զբոսաշրջության զարգացման համաժողովը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը Իտալիայի Վենետո մարզի, Վենետիկի առևտրի պալատի և Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության հետ համատեղ, 2011 թվականի հոկտեմբերի 4-ին Վենետիկում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության և Վենետո մարզի միջև զբոսաշրջության խթանմանը նվիրված աշխատանքային համաժողով: Համաժողովին մասնակցում են երկու երկրների շուրջ 55 ընկերություններ: Նոյեմբեր ամսին նախատեսվում է պատասխան համաժողովի կազմակերպումը Երևանում:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և ներկայացրեց զբոսաշրջության ոլորտում Վենետո-Հայաստան համագործակցության զարգացման հնարավոր ուղիները:

Հանդիպումներ են նախատեսված մարզային իշխանությունների ներկայացուցիչների Վենետիկի առևտրի պալատի նախագահի և տեղի հայ համայնքի հետ, հաղորդում է Ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---