Ջավախքի հայերը խնդրում են Նիկոլյա Սարկոզիին ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին![]() 4 հոկտեմբերի 2011 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Ջավախահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը բաց նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին՝ խնդրելով հոկտեմբերի 6-7 տարածաշրջանային այցի շրջանակներում Վրաստան այցի ժամանակ ուշադրություն դարձնել ջավախահայերի խնդիրներին: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Վրաստանի այդ հայաբնակ շրջանում, որը սահմանակից է Հայաստանին ու Թուրքիային, աստիճանաբար սրվում է հումանիտար իրավիճակը: «Վրաստանի իշխանությունները, կոպտորեն խախտելով միջազգային պարտավորությունները, նոր քայլեր են ձեռնարկում ջավախահայերի քաղաքական, քաղաքացիական, լեզվային, կրթական, կրոնական իրավունքները սահմանափակելու համար»,-ասվում է նամակում: Նամակում նշվում է, որ յուրաքանչյուր հակազդեցություն իշխանություններին ապօրինի գործողությունների է հանգեցնում: «2008թ. հուլիսին ձերբակալվել և 10 տարվա ազատազրկման է դատապարտվել քաղաքական ջավախահայ գործիչ Վահանգն Չախալյանը»,-ասվում է նամակում: Նշվում է նաև, որ Վրաստանի իշխանությունները հայտարարում են, թե անդամակցությունը ԵՄ-ին Վրաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, սակայն Սահակաշվիլիի վարչակազմի քաղաքականությունը հայազգի իրենց քաղաքացիների հանդեպ հակասում է եվրոպական չափանիշներին: «Մենք դիմում ենք Ձեզ խնդրելով վրաց ձեր պաշտոնակցի հետ զրույցում արծարծել նաև Վրաստանի հայ համայնքի խնդիրները»,-ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |