Իրավապաշտպանները պնդում են, որ «Յուկոսի» նախկին փոխնախագահին սպանել են

PanARMENIAN.Net - «Սոցիալական գործընկերություն» մոսկովյան հասարակական բարեգործական հիմնադրամի վարչության ղեկավար Վալերի Բորշչևը վստահություն է հայտնել, որ բժիշկները, դատավորներն ու իրավապահ մարմինները պատասխանատվություն են կրում «Յուկոսի» նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի մահվան համար:

Իրավապաշտպանը նշել է, որ երբ Ալեքսանյանը կալանքի տակ էր, ՌԴ-ում դեռ չկար օրենք, որով ՁԱԻՀ-ի ծանր ձևով տառապող մարդիկ ազատ են արձավում:

«Սպանություն է ծանր հիվանդություններով տառապող մարդուն պահել նման պայմաններում, շղթայել նրան մահճակալին, ինչն արագացրեց նրա մահը»,-ասել է Բորշչևը

«Այժմ կա նման որոշում, սակայն նրա կիրառումն արգելակվում է»,-ասել է նա, հայտնում է operativno.ua-ն: Ալեքսանյանը վախճանվեց Մոսկվայում 39 տարեկան հասակում: Կալանքի տակ գտնվելու ժամանակ նրա մոտ ախտորոշվել է քաղցկեղ, տուբերկուլյոզ, ՁԻԱՀ, նա նաև կուրացել էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---