5-րդ միջազգային երաժշտական փառատոն. Հոկտեմբերի 6-ին կայանալու է նախավերջին համերգը

5-րդ միջազգային երաժշտական փառատոն. Հոկտեմբերի 6-ին կայանալու է նախավերջին համերգը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի նախավերջին համերգը: Համերգում ելույթ են ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գերմանացի թավջութակահար Կլաուդիո Բորխեսը և ռուս դաշնակահար Կոնստանտին Լիֆշիցը: Նվագախումբը ղեկավարելու է իտալացի դիրիժոր Կլաուդիո Վանդելլին:

Ծրագրում ընդգրկված են Լալոյի Թավջութակի կոնցերտը, Պրոկոֆևի Դաշնամուրի կոնցերտ թիվ 1-ը, (միամաս) և Բիզեյի «Առլեցի աղջիկը» սյուիտ թիվ 2-ը:

Փառատոնը բացվել է սեպտեմբերի 9-ին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 12-ը, գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնին սպասվում են հայ կոմպոզիտերների ստեղծագործությունների պրեմիերաներ: Այն նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին և նվագախմբի 85-ամյա հոբելյանին: Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի շրջանակներում կայացել են մի շարք համերգներ, որին մասնակցել են բազմաթիվ հեղինակավոր երաժիշտներ արտերկրից և Հայաստանից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---