«Արաբական գարունը» շարունակվում է՝ հերթը Սաուդյան Արաբիայինն է![]() 5 հոկտեմբերի 2011 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 14 մարդ է տուժել Սաուդյան Արաբիայում բախումների արդյունքում, դրան մեղսակից են արտաքին ուժերը, ասվում է երկրի ՆԳՆ հաղորդագրության մեջ: Վիրավորների թվում են ուժային կառույցների 11 աշխատակիցներ և երեք խաղաղ բնակիչ, այդ թվում երկու կին: Ըստ գերատեսչության, երբ նախօրեին ոստիկանությունը փորձում էր ցրել «խռովարարներին», զինված մարդիկ կրակ են բացել ոստիկանության վրա Արևելյան գավառի Էլ Ավամիա քաղաքում, որտեղ հիմնականում շիաներ են ապրում և որը հարուստ է նավթով: Հայտարարության մեջ ասվում է, որ գրոհայինները, որոնք գործում էին «օտարերկրյա պետության հրահանգով» կրակ են բացել ուժայինների վրա՝ օգտագործելով «Մոլոտովի կոկտեյլներ» և ինքնաձիգեր: 9 ոստիկաններ և քաղաքացիական անձիք հրազենային վերքեր են ստացել: ՆԳՆ-ն չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, սակայն, խոստացել է որ կկասեցնի ցանկացած ոտնձգություն ազգային անվտանգության ու կայունության դեմ: Ավելի վաղ այս տարի արդեն եղել են շիաների ելույթներ, որոնց բողոքը ճնշելու համար մտցվեցին բանակային ստորաբաժանումներ ու զրահատեխնիկա: Ստեղծվեց նաև հանձնաժողով կոռուպցիայի դեմ պայքարի համար: Մարտին թագավոր Աբդալլա բեն Աբդել Ազիզը դիմել էր իր հպատակներին հեռուստաուղերձով՝ շնորհակալություն հայտնելով նրանց լոյալության ու ազգային համաձայության համար արաբական երկրներում անկարգությունների ֆոնի վրա: Հեռուստաուղերձն առաջինն էր երկրի պատմության մեջ՝ ուղիղ եթերում 86-ամյա տիրակալը խոստացավ ստեղծել 60 հազար աշխատատեղ և բարձրացնել սոցիալական ապահովության մակարդակը: Փետրվարի վերջում նա 36 մլդր դոլար հատկացրեց երկրում կենսամակարդակը բարձրացնելու համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |