«Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն այս տարի մեծ պահանջարկ էին վայելում նաև Արցախում

«Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն այս տարի մեծ պահանջարկ էին վայելում նաև Արցախում

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության տվյալների համաձայն, 2011 թվականի ամառային սեզոնի ընթացքում Երևան-Բաթումի-Երևան չվերթով գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի ծառայություններից օգտվեցին 42 հազար ուղևոր: Անցյալ ամառ գնացքի ուղևոր էին դարձել 39 հազար մարդ:

Այս տարվա հուլիսից գնացքի տոմսերն առաջին անգամ վաճառվեցին նաև Արցախում: Ամբողջ սեզոնի ընթացքում հանրապետության բնակիչները ձեռք էին բերել գնացքի 118 տոմս:

«Արմենիա» ամենօրյա ֆիրմային գնացքը գործում էր հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը: Գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից հասնում էին Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում: Ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը հնարավոր էր եղել կրճատել երկաթուղային գծերի և շարժակազմի թարմացման շնորհիվ:

Այս տարի գնացքի տոմսերը վաճառվում էին միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Դա թույլ տվեց բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---