Ռուբեն Սաֆրաստյան. Մերձավոր Արևելքն այսօր փոփոխությունների փուլում է գտնվում

Ռուբեն Սաֆրաստյան. Մերձավոր Արևելքն այսօր փոփոխությունների փուլում է գտնվում

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում այսօր նոր տեղաշարժեր են տեղի ունենում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Սակայն, ըստ փորձագետի, դժվար է կանխատեսել թե ինչպիսին կլինի տարածաշրջանի վերջնական տեսքը: Սաֆրաստյանը մի քանի գործոն է նշել, որոնք կարող են փոփոխությունների հանգեցնել տարածաշրջանում: Ըստ նրա, ակնհայտ է, որ ր «արաբական աշխարհում ըմբոստությունը նպաստեց իսլամիստական ուժերի ակտվությանը, իսկ ԱՄՆ-ն կատիվացնի իր ներկայությունը տարածաշրջանում»: «Հարկ է նշել նաև, որ Թուրքիան ակտիվացնում է իր գործունեությունը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև միջազգային ասպարեզում»,-ասել է նա:

Փորձագետը նշել է նաև, որ հավանություն տալով իր տարածքում հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայմանը՝ Անկարան կարծես յուրօրինակ գործարք կնքեց Վաշինգտոնի հետ՝ քարտ-բլանշ ստանալով Մերձավոր Արևելքում իր դիրքերն ամրապնդելու առումով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---