Հայաստանի նախագահը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ

Հայաստանի նախագահը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Դարեր ի վեր մանկավարժությունը եղել է հայ իրականության մեջ ամենահարգված մասնագիտություններից մեկը: Եվ պատահական չէ, որ բախտի քմահաճույքով որտեղ էլ հայտնվել են մեր ժողովրդի ներկայացուցիչները առաջին հերթին կրթօջախներ ու եկեղեցիներ են հիմնել: Պատահական չէ նաև, որ անգամ մահաբեր Դեր-Զորում կային ուսուցիչներ, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, անապատի ավազի վրա հայ երեխաներին մեսրոպյան գիր էին սովորեցնում:

Դպրոցն ընտանիքի շարունակությունն է, որտեղ երեխաները հասունանում են որպես հասարակության լիարժեք անդամներ: Պիտի գիտակցենք, որ դպրոցների և ուսուցիչների առկա խնդիրները յուրաքանչյուրիս ընտանիքի և մեր ընդհանուր ապագայի խնդիրն է, որի լուծումը մենք տալիս ենք և տալու ենք մեր միասնական ու հետևողական աշխատանքով:

Ուսումնատենչությունը, կրթության և գիտելիքի հանդեպ հարգանքը մեր անպարտելիության ու հավիտենական գոյության հիմնական երաշխիքներից են, իսկ ուսուցիչները` այդ վեհ գործի պահապաններն ու առաջամարտիկները: Սիրելի՛ ուսուցիչներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ և երախտագիտություն հայտնում ձեր օրնիբուն աշխատանքի համար` մաղթելով քաջառողջություն ու հաջողություն»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---