Գործողությունը Լիբիայում մեծ հաջողություն է, գտնում են ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները

Գործողությունը Լիբիայում մեծ հաջողություն է, գտնում են ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի 28 երկրների պաշտպանության նախարարները որպես մեծ հաջողություն են գնահատում «Միավորված պաշտպան» գործողությունը Լիբիայում, չորեքշաբթի օրը հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ռասմուսսենը պատմել է լրագրողներին Բրյուսելում նախարարական հանդիպման առաջին օրվա ավարտին:

Նա հայտնել է նաև, որ ՆԱՏՕ-ն «մոտ է Լիբիայում առաքելության ավարտին», և հաղորդել, որ ուրբաթ օրը նախարարները «կքննարկեն գործողությունն ավարտելու հեռանկարները», իսկ այսօրվա նիստում քննարկվել են դրանից քաղած դասերը:

Ռասմուսսենը կրկին հայտնել է, որ գործողության ավարտը Լիբիայում կախված է ոչ թե Մուամմար Քադդաֆիին գտնելուց և ոչնչացնելուց, այլ խաղաղ բնակչության անվտանգության ապահովումից: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով` ռազմական բլոկը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Լիբիայի նոր իշխանություններին պաշտպանության և անվտանգության ոլորտում բարեփոխումների անցկացման գործում, եթե նրանցից նման հարցում ստանա:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը կարճ ժամանակում վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Վեց ամսվա մարտական գործողությունների արդյունքում Քադդաֆիի վարչակարգի հակառակորդներին հաջողվեց հսկողություն սահմանել Լիբիայի գրեթե ողջ տարածքում: Ռազմական գործողություններում բեկումնային պահը վրա հասավ օգոստոսի երրորդ տասնօրյակում, երբ ընդդիմության ուժերը` ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ, գրավեցին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին:

Փետրվարին ընդդիմությունը Բենղազիում ձևավորեց Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ), որը հայտարարվել է իշխանության միակ լեգիտիմ մարմինը երկրում: ԱԱԽ-ը ճանաչել են մոտ 60 երկրներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---