Հիլարի Քլինթոն. Ռուսաստանը և Չինաստանը ստիպված կլինեն բացատրություն տալ սիրիացի ժողովրդին

Հիլարի Քլինթոն. Ռուսաստանը և Չինաստանը ստիպված կլինեն բացատրություն տալ սիրիացի ժողովրդին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի կատարել իր ուղղակի պարտավորութունները, և որ Ռուսաստանն ու Չինաստանը ստիպված են բացատրություն տալ սիրիացի ժողովրդին և նրանց, «ովքեր պայքարում են մարդու իրավունքների ազատության և իրավունքների համար», թե ինչու են արգելափակել փաստաթղթի ընդունումը:

«Երկրները, որոնք շարունակում են Բաշար Ասադի ռեժիմին զենք մատակարարել, որոնցից կրակում են անմեղ մարդկանց, պետք է մտածեն, թե ինչ են անում»,- ասել է Քլինթոնը:

Այդ երկրները սխալ դիրքորոշում են գրավել պատմության տեսանկյունից:

Ռուսաստանն ու Չինաստանն օգտվել են վետոյի իրավունքից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Սիրիայի դեմ բանաձևի ընդունումը, որը պատժամիջոցներ է նախատեսում այդ երկրում իշխանության կողմից ընդդիմության հանդեպ ճնշումները շարունակելու դեպքում: Բանաձևի օգտին քվեարկել է 9 երկիր, չորսը ձեռնպահ են մնացել քվեարկությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԿ ԱԽ 15 անդամ երկրներից վետոյի իրավունք ունեն հինգ մշտական անդամները` Ռուսաստանն ու Չինաստանը ներառյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---