Շառլ Ազնավուր. Արցախն անկախ երկիր է և չի պատկանում ո'չ Հայաստանին, ո'չ էլ Ադրբեջանին

Շառլ Ազնավուր. Արցախն անկախ երկիր է և չի պատկանում ո'չ Հայաստանին, ո'չ էլ Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Արցախն անկախ երկիր է և չի պատկանում ո'չ Հայաստանին, ո'չ էլ Ադրբեջանին: Այդ մասին Nouvelles d'Arménie-ին տված հարցազրույցում հայտնել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Անհրաժեշտ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, ինքնուրույն և անկախ երկիր է»,- ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ծանոթ է Հայաստանի երեք նախագահների հետ և ում մասին կուզենար խոսել, Ազնավուրը նշել է, որ նրանք բոլորն էլ բարի նպատակներ հետապնդող մարդիկ են: «Սակայն որոշ իրադրություններ կարող են փոխել նպատակն ու կամքը: Ամեն դեպքում նախագահներից ոչ մեկն ինձ «ոչ» չի ասել»,- ընդգծել է հայտնի շանսոնյեն:

Ընդ որում, նա հաղորդել է, որ այսօրվա դրությամբ ինքը փորձում է իր համար բացահայտել, թե ինչ է նշանակում լինել հայ: «Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում լինել հայ, և ինչ է նշանակում լինել հայկական Սփյուռքի ներկայացուցիչ: Արդյո՞ք լինել Սփյուռքի ներկայացուցիչ, նշանակում է ունենալ բուտիկ և խոսել Հայոց ցեղասպանության մասին»,- նշել է նա:

15  Շառլ Ազնավուր
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---