Սերժ Սարգսյանը ցավակցեց գրող Կարպիս Սուրենյանի ընտանիքին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել նշանավոր գրող և թարգմանիչ Կարպիս Սուրենյանի մահվան կապակցությամբ: Կարպիս Սուրենյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև նրա աշխատանքների երախտապարտ ընթերցողներին ուղղված հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Նրան ենք մենք պարտական համաշխարհային գրականության հսկաների` Դոստոևսկու և Գոլսուորդիի կոթողային երկերը հայերեն ընթերցելու բերկրանքի համար: Ճանաչված մտավորականի մահը, ում թարգմանությունները հարստացրել են հայ թարգմանական գրականությունը, ծանր կորուստ է մեզ համար»:

Սուրենյանը մահացել է հոկտեմբերի 5-ին, 86 տարեկան հասակում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---