Սիրիայի նախագահը պնդում է, որ Թուրքիան զենք է առաքում ապստամբներին![]() 7 հոկտեմբերի 2011 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան զենք է առաքում ապստամբներին: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի ընդդիմադիր Ժովովրդա-հանրապետական կուսակցության նախագահի օգնական Ֆարուկ Լոգօղլուի հետ հանդիպմանը, ուրբաթ օրը հաղորդել է Cumhuriyet-ը: Ասադը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեմ է Թուրքիայի ու Սիրիայի համագործակցությանը, և որ Թուրքիան վերջերս հանդես է գալիս որպես Վաշինգտոնի շահերի ներկայացուցիչ: Ըստ նրա, Թուրքիան, որը 30 տարի է չի փոխել իր Սահմանադրությունը, պահանջում է Սիրիայից լայնածավալ բարեփոխումներ անցկացնել 3 ամսում: «Թուրքիան սատարում է Սիրիայի «Մահմեդական եղբայրներին», որոնք սպառնալիք են աշխարհիկ կառավարման համար»,-ասել է Ասադը: Նա նաև հավելել է, որ «Մահմեդական եղբայրները» Սիրիայի համար նույնպիսի սպառնալիք են ներկայացնում, ինչպես ՔԱԿ-ը Թուրքիայի համար: Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 5-13 զորավարժություններ են անցկացնում է Սիրաիյին սահմանակից Հաթայ բնակավայրում՝ մասնակցում է 730 զինծառայող և 40 միավոր տեխնիկա: Զորվարաժությունների շրջանակներում Էրդողանը հոկտեմբերի 9-ին կայցելի Հաթայում սիրիացի փախստականների ճամբար: Ակնկալվում է, որ այնտեղ Էրդողանը լուրջ հայտարարություններ կանի Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Սիրիայի կողմից սահմանի մոտ ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |