Երկար սպասված հոկտեմբերի 7. Բուքմեքերները Հայաստանի հավաքականին ֆավորիտ են համարում Մակեդոնիայի հետ խաղում![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Վերջապես եկավ հոկտեմբերի 7-ը, Երևանի ժամանակով 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կհանդիպեն Հայաստանի ու Մակեդոնիայի հավաքականները: Խաղից դեռ շատ առաջ բոլոր տոմսերը վաճառված էին, և 15 հազար տեղ ունեցող մարզադաշտը լիքը կլինի: Իսկ այն բոլոր երկրպագուները, որոնք չեն հասցրել տոմսեր ձեռք բերել, կկարողանան խաղին հետևել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված մեծ էկրանի միջոցով: Խաղը նաև կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաալիքով, ինչպես նաև «Ռոսիա-2» հեռուստաալիքով: Իսկ ինտերնետում օնլայն ռեժիմով խաղին կարելի է հետևել watchliveonline.co, uk timesoccer.com, tv-lin.com, allsport-live.ru կամ gooool.ru. կայքերում: Բոլոր խոշոր բուքմեքերական ընկերությունները հավատում են Հայաստանի հաղթանակին: Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը տատանվում է 1,62-1,70 սահմաններում, Մակեդոնիայի հաղթանակինը՝ 5,20- 5,70, իսկ ոչ ոքին՝ 3,40-3,80 սահմանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |