Ուրբաթ օրը տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ Սիրիայում 20 մարդ է զոհվել

Ուրբաթ օրը տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ Սիրիայում 20 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ Սիրիայում 20 մարդ է զոհվել, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Սպանվածների թվում է նաև քուրդ ընդդիմադիր Միշահալ ալ Թամոն:

Ցույցի մասնակիցները պահանջում էին իշխանությունների հրաժարականը: «Ազգային խորհրդի ուրբաթ» կարգախոսով ցույցերը խորհրդանշում էին ցուցարարների աջակցությունը ավելի վաղ ձևավորված Ազգային անցումային խորհրդին:

Սիրիան արդեն կես տարի է համակված է հակակառավարական ցույցերով, որոնք սկսվել են մարտին Դերաա քաղաքում, իսկ հետո տարածվել երկրով մեկ: ՄԱԿ-ի տվյալներով, զոհվածների թիվը հասնում է 3,6 հազարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---