Առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Փարիզո՞ւմ

Առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Փարիզո՞ւմ

PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Փարիզում ղարաբաղյան կարգավորման հարցի քննարկման նպատակով: Այդ մասին «Թուրան«» գործակալությանն է հայտարարել Վաշինգտոնի ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ: «Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ առաջիկայում Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչները առաջընթացի կհասնեն Փարիզի բանակցություններում»,-ասել է նա: Սակայն, ինչպես հայտնում է գործակալությունը, աղբյուրը չի հստակեցրել, թե ինչ հանդիպման մասին է խոսքը: Այնուամենայնիվ, գործակալությունը ենթադրում է, որ հանդիպումը կարող է կայանալ ԱԳ նախարարների մակարդակով:

Ըստ աղբյուրի, ԱՄՆ-ն լիովին սատարում է խաղաղ նախաձեռնություններին, որոնք առաջ է քաշել Ֆրանսիայի նախագահ Սարկոզին Հայաստան ու Ադրբեջան այցելությունների ժամանակ: Նա նշել է, որ այդ նախաձեռնությունները քննարկվել են սեպտեմբերին Նյու Յորքում՝ ԱՄՆ, Ֆրանսիայի ու ՌԴ դիվանագետների կողմից: Նա նշել է,, որ ՄԽ համանախագահ երկրները շարունակում են կոչ անել կողմերին համատեղ քայլեր ձեռնարկել փոխզիջումների ուղղությամբ: Նա հիշեցրել է նաև, որ հաջորդ տարի բոլոր համանախագահ երկրներում ընտրություներ են լինելու, ուստի «հիմա ամենահարմար պահն է նոր նախաձեռնությունների համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---