Իռլանդիայի հավաքականի ավագ Ռոբբի Քինը բաց կթողնի Հայաստանի հետ հանդիպումը10 հոկտեմբերի 2011 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Իռլանդիայի հավաքականի ավագ և հարձակվող Ռոբբի Քինը մկանային խնդիրների պատճառով բաց կթողնի Հայաստանի հետ հանդիպումը Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարում: Խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին Դուբլինում` «Ավիվա» մարզադաշտում: Իռլանդացիների կազմից կբացակայի նաև կիսապաշտպան Սթիվեն Ուորդը, որը Անդորրայի հետ խաղում երկրորդ դեղին քարտն է ստացել, հաղորդում է Իռլանդիայի Ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը: Կորուստներ ունի նաև Հայաստանի հավաքականը: Կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը չի հասցրել վերականգնվել և հավաքականի հետ չի մեկնել Դուբլին: Բացակայում է նաև երկրորդ դարպասապահ Գևորգ Կասպարովը, նրա փոխարեն հայտագրվել է 20-ամյա Արսեն Պետրոսյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |