Մանուկ Վարդանյանն առաջարկել է Եվրոպական բանկին ֆինանսավորել Հյուսի-Հարավ մայրուղու կառուցումը

Մանուկ Վարդանյանն առաջարկել է Եվրոպական բանկին ֆինանսավորել Հյուսի-Հարավ մայրուղու կառուցումը

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` բանկի Արեւելյան գործընկերության երկրների բաժնի պետ Ֆիլիպ Ժիմչակի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննակվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից մի շարք ճանապարհաշինարարական ծրագրերի համաֆինանսավորման հարցը: Բանկի ներկայացուցիչը նշել է, որ իրենք պատրաստ են ֆինասավորել ենթակառուցվածքների` այդ թվում հանրապետության ճանապարհների վերանորոգմանն ուղղված ծրագրերը:

Ֆ.Ժիմչակը տեղեկացրել է, որ ներկայումս Եվրոպական ներդրումային բանկը Ասիական զարգացման բանկի հետ քննարկում է «Հյուսիս հարավ» ավտոմայրուղու կառուցման Տրանշ-3-ի` Թալին-Գյումրի հատվածի վերանորոգմանը` իր կողմից համաֆինանսավորման ձեւով մասնակցության հարցը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Նախարար Մ.Վարդանյանը հայտնել է, որ ֆրանսիական «Էջիս Ինթերնեյշնլ» կազմակրեպությունն արդեն պատրաստել է Տրանշ-3-ի նախագիծը եւ նախարարությունը շուտով այն կտրամադրի Եվրոպական ներդրումային բանկին: Նախարարը միաժամանակ բանկի պատվիրակությանն առաջարկել է Տրանշ-3-ի համաֆինանսավորմաը զուգահեռ իրականացնել նաեւ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ամբողջ ծրագրի նախագիծը:

Մանուկ Վարդանյանն առաջարկել է Եվրոպական բանկին ֆինանսավորել Հյուսի-Հարավ մայրուղու կառուցումը

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---