21  Ազգային հավաքականի դեմքերը

Իռլանդիա-Հայաստան խաղը մեծ էկրանով կհեռարձակվի Երևանի կենտրոնում

Իռլանդիա-Հայաստան խաղը մեծ էկրանով կհեռարձակվի Երևանի կենտրոնում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Եվրո-2012 ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան խաղին բոլոր ցանկացողները կարող են հետևել Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված մեծ էկրանին:

Facebook- ի իր էջում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել բոլորին միասին երկրպագել Հայաստանի հավաքականին: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

Խաղը կհեռարձակվի նաև Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Իսկ ինտերնետում օնլայն ռեժիմով հնարավոր կլինի նայել watchliveonline.co.uk, timesoccer.com, tv-lin.com, allsport-live.ru կամ gooool.ru. կայքերում :

Քաղաքի գրեթե բոլոր ակումբներն ու բարերը ևս կապահովեն խաղի հեռարձակումը: Քաղաքը կապրի ֆուտբոլով ու կերկրպագի Հայաստանի ազգային հավաքականին:

Նման աժիոտաժ էր նաև Հայաստան-Մակեդոնիա խաղի ժամանակ, երբ հայ ֆուտբոլիստները 4:1 հաշվով ջախջախեցին Մակեդոնիայի թիմին:

10  07.10.11 - Հայ ֆուտբոլասերների երթը դեպի մարզադաշտ
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---