ԵՊՀ-ն Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային խաղի ցուցադրությունը կազմակերպում է բաց երկնքի տակ

ԵՊՀ-ն Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային խաղի ցուցադրությունը կազմակերպում է բաց երկնքի տակ

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանը հոկտեմբերի 11-ին Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպման ցուցադրություն կկազմակերպի բաց երկնքի տակ: Առաջին անգամ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում կտեղակայվի մեծ էկրան, և բոլոր ուսանողներն ու ֆուտբոլի սիրահարները կկարողանան երկրպագել Հայաստանի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի երևանյան ժամանակով 22:45-ին:

Սա կլինի Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը: Հայաստանի հավաքականը B խմբում 17 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում: Իռլանդիան 18 միավորով երկրորդ տեղում է: Եթե հայ ֆուտբոլիստներին հաջողվի հաղթանակ տանել, նրանք դուրս կգան խմբից և կկարողանան մասնակցել EURO-2012 եզրափակիչ մրցաշարի հանդիպումներին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---