Հայաստանում 9 ամիսների ընթացքում արտադրվել է 131.5 մլրդ դրամի գյուղատնտեսական արտադրանք

Հայաստանում 9 ամիսների ընթացքում արտադրվել է 131.5 մլրդ դրամի գյուղատնտեսական արտադրանք

PanARMENIAN.Net - 2011-ի օգոստոսի դրությամբ Հայաստանում գյուղատնտեսության արտադրանքի համախառն արդյունքը կազմել է 131,5 մլրդ դրամ, ինչը 62 տոկոսով ավել է 2010-ի նույն շրջանից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ոլորտի ձեռքբերումների շարքում նախարարը հատուկ նշել է հացահատիկի արտադրությունը, ինչը գյուղնախարարության կողմից մշակված և կառավարության կողմից հավանության արժանացած 2010-2014թթ. երկրում սերմնաբուծության զարգացման ծրագրի իրագործման արդյունքն է: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ՌԴ-ից Հայաստան է բերվել 950 տոննա ցորենի բարձրակարգ սերմ, իսկ 2011-ի սեպտեմբերիn` լրացուցիչ 1150 տոննա, որոնք արդեն բաժանվել են ֆերմերային տնտեսություններին:

Սերգո Կարապետյանը հավելել է, որ սերմնաբուծության զարգացման ծրագրի իրագործման շրջանակներում 2011-ին հաջողվել է ավելացնել ցանքատարածությունները 17 հազար հա-ով, այն դեպքում, երբ անցյալ տարիներին այդ տարածքները կրճատվել են 10 հազար հա-ով:

4  12.10.11 - ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---