ԱՄՆ պետդեպարտամենտը համոզված է, որ Իրանը մտադիր է զբաղվել ահաբեկչական գործունեությամբ![]() 12 հոկտեմբերի 2011 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից բացահայտված դավադրությունը Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել Ալ Ջուբեյրային սպանելու նպատակով կարող է վկայել այն մասին, որ իրանական կառավարության ուշադրության կենտրոնը տեղափոխվում է ահաբեկչական գործունության կողմը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը, հաղորդում է ՌՒԱ Նովոստին: Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հաստատել է դավադրությունը բացահայտելու փաստը և հաղորդել, որ այն պլանավորվել է իրանական կառավարության ներքին խմբավորումների կողմից: Միաժամանակ նա հրաժարվել է հաղորդել դավադրության մանրամասները և պատասխանել այն հարցին, թե արդյոք սպանությունն արժանացել է Իրանի իշխանությունների հավանությանը: Հոլդերը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը հանդես չի գալիս նման մեղադրանքներով և դեռ շատ կոնկրետ փաստեր պետք է բացահայտել: «ԱՄՆ կառավարությունը ենթադրում է, որ Իրանի կողմից Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության նապատակով դավադրությանն աջակցելը կարող է նշանակել իրանական կառավարության ուշադրության տեղափոխում ահաբեկչական գործունեության ոլորտ»,- ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |