Սլովակիան սպառնալիքի տակ է դրել եվրոյի փրկության ծրագիրը

Սլովակիան սպառնալիքի տակ է դրել եվրոյի փրկության ծրագիրը

PanARMENIAN.Net - Սլովակիայի խորհրդարանը երեքշաբթի արգելափակել է Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի ավելացումը, միաժամանակ անվստահություն հայտնելով վարչապետ Իվետա Ռադիչովայի կառավարությանը: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, կայունացման հիմնադրամը 440 միլիարդ եվրոյից 770 մլրդ հասցնելու օգտին քվեարկել է միայն 55 պատգամավոր դահլիճում ներկա 124-ից: Ընդ որում, դեմ են քվեարկել 9, իսկ մյուս 60-ը ձեռնպահ է մնացել քվեարկությունից:

Ձեռնպահ է մնացել նաև «Ազատություն և համերաշխություն» կուսակցությունը, որը իշխող կոալիցիայի անդամ է: Կուսակցությունը Սլովակիայի անդամավճարը չարդարացված բարձր է համարում՝ Սլովակիայի բաժինը կազմում է մոտ 1 տոկոս:

Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ եվրոգոտու փրկության ծրագիրը Սլովակիայի խորհրդարանը կվավերացնի մինչև շաբաթ: Ընդդիմադիր «Կուրսը սոցիալական ժողովրդավարություն» կուսակցությունը խոստացել է, որ կսատարի կայունացման հիմնադրամի ավելացմանը, եթե Ռադիչովան հրաժարական տա:

Սլովակիայում կառավարական ճգնաժամի պատճառով ԵՄ աշնանային գագաթաժողովը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 17-18 Բրյուսելում,, հետաձգվել է մինչև հոկտեմբերի 23-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---