«ՎՏԲ-Հայաստան Բանկը» հայտարարում է «Մուրան» ընկերության հետ անցկացվող հերթական համատեղ ակցիայի մասին

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» հայտարարում է «Մուրան» ընկերության հետ անցկացվող հերթական համատեղ ակցիայի մասին

PanARMENIAN.Net - Բնակչության նշանակալի մասի, մասնավորապես ավտոսիրողների և ավտոմեքենաների սեփականատերերի Բանկի հանդեպ հավատարմության մակարդակի բարձրացման և առաջնային շուկայից նոր մեքենաների ձեռք բերման հարցում իրենց հնարավորությունների ընդլայնման նպատակով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն և «Մուրան» ընկերությունը ձեռնամուխ եղան ավտովարկավորման հերթական համատեղ բացառիկ ակցիայի իրականացմանը` Nissan Micra մակնիշի ավտոմեքենաների ավտավարկավորմանը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Ակցիան գործելու է 2011-ի հոկտեմբերի սկզբից մինչև 2011-ի դեկտեմբերի վերջը: Ակցիայի շրջանակներում ֆիզիկական անձանց վարկավորումը կիրականացվի առավել հարմարավետ պայմաններով` վարկավորումը ՀՀ դրամով, կանխավճար` սկսած 10%-ից (բացառիկ առաջարկ), վարկի ժամկետը` 12-ից 84 ամիս, տարեկան տոկոսադրույքը սկսած 15%-ից:

Վերոնշյալ պայմանները տարածվում են Կոմիտաս 47 հասցեում գտնվող «Մուրան» ավտոսրահից միայն Nissan Micra մակնիշի ավտոմեքենաների ձեռբերման համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովն ասել է. «Ֆիզիկական անաձանց վարկավորումը հանդիսանում է Բանկի գործունեության կարևորագույն ուղղղություններից մեկը: Ավտովարկավորման շուկայում այդ ուղղության զարգացման և աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով մեր Բանկը իր գործընկեր, ՆԻՍՍԱՆ բրենդի պաշտոնական ներկայացուցիչ «Մուրան» ընկերության հետ համատեղ մշակեց վարկային պայմանների հերթական հատուկ փաթեթը, որի շնորհիվ Nissan Micra մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերումը հենց ավտոսրահից հաճախորդի համար կդառնա էլ ավելի շահավետ»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---