Հայաստանում ակնկալվում է կաթի և մսի արտադրության աճ

Հայաստանում ակնկալվում է կաթի և մսի արտադրության աճ

PanARMENIAN.Net - Հայաստանում անասնապահության ոլորտում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես, 3700-ով ավելացել է տավարի գլխաքանակը, իսկ ոչխարների գլխաքանակը` 38 500-ով: Այդ մասին լրագրողներին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Եթե մենք շարունակենք նման տեմպերով, ապա տարեվերջին կաթի արտադրությունը կավելանա 13 հազար տոննայով, իսկ մսի արտադրությունը` 3500 տոննայով: Դրանք շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք չեն արձանագրվել վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասել է նա: Դրա հետ կապված, նախարարը նշել է, որ անասնապահության ոլորտում առաջընթացը 22 մլն դոլարով գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ՀԲ ծրագրերի իրագործման արդյունք է:

Նախարարի խոսքով, անասնապահության զարգացմանը նպաստել է կաթի մթերման գնի աճը: «Եթե անցած տարի ընկերությունը ընդունել է 1 լիտր կաթը 100-110 դրամով, ապա այս տարի ընդունման նվազագույն գինը կազմում է 150 դրամ»,- ասել է նա և հավելել է, որ որոշ ընկերություններ կաթը մթերում են 160 դրամով:

4  12.10.11 - ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---