Վարչապետը համոզված է, որ հարկային բազայի ավելացումը չի վնասի բիզնեսին

Վարչապետը համոզված է, որ հարկային բազայի ավելացումը չի վնասի բիզնեսին

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն Ազգային Ժողովին է ներկայացնելու հարկային մեծ փաթեթ, որի նպատակն է ընդլայնել մեր երկրի հարկային բազան, ինչն էլ կնպաստի 2012 թվականին ընթացիկ տարվա համեմատ հավաքագրել 101 միլիարդ դրամ ավելի հարկ: «Այս խնդիրը լուծելու համար թիրախավորել ենք այն ոլորտները, որոնցում պետք է բացահայտենք առկա եկամուտները: Դրանց մի մասը պետք է մուտքագրվի պետական բյուջե՝ մեր առջև դրված խնդիրն իրականացնելու համար: Այսինքն, մի կողմից պետք է նվազեցնենք բյուջեի դեֆիցիտը, իսկ մյուս կողմից՝ չնվազեցնենք ծախսերը: Դրա միակ ճանապարհն ավելի շատ հարկեր հավաքելն է, ինչի համար էլ փորձելու ենք հայթայթել լրացուցիչ եկամուտներ, որոնք բիզնեսին լուրջ հարված չեն հասցնի, սակայն միևնույն ժամանակ թույլ կտան լուծել այս կարևոր տնտեսական խնդիրը:

Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը համարելով աղքատությունը, որին նպաստել է նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, վարչապետը նշել է, որ դրա հաղթահարման կարևոր գործիքներից մեկը սոցիալական նպաստների ու թոշակների բարձրացումն է: 2012-ին մտադիր ենք միջոցառումներ իրականացնել նաև բիզնեսի զարգացումը խթանելու համար: Պետական բյուջեի միջոցների մի մասն էլ ուղղվելու է այս քաղաքականության իրականացմանը: Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, որի համաձայն տարեկան 1,5 միլիարդ դրամ պետք է ներդրվի տեղական ձեռնարկություններին օժանդակելու համար, որն էլ կնպաստի վերջիններիս ապրանքների արտահանմանը, միջազգային կապերի հաստատմանը և այլն: Այսինքն, մի կողմից մենք փորձում ենք հավաքագրել եկամուտներ, մյուս կողմից դրանք ծախսել արդյունավետ կերպով՝ սոցիալական խնդիրների, աղքատության կրճատման և բիզնես միջավայրի զարգացման համար: Այս բարդ խնդիրն իրականացնելու համար կառավարությունն ակնկալում է նաև ձեր աջակցությունը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---