Իրան. ԱՄՆ-ն քաղաքականապես մոտիվացված պատերազմ սանձազերծող է

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Խազային վրդովմունք է հայտնել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ Գովեյրայի դեմ կատարված մահափորձի մեջ ԱՄՆ կողմից «իրանական հետք» գտնելու առիթով: Իրանական դեսպանի խոսքով, «ԱՄՆ-ը քաղաքականապես մոտիվացված պատերազմ սանձազերծող է»: «Իրանական ժողովուրդը ձգտում է խաղաղության, որը զերծ է ահաբեկչությունից: ԱՄՆ-ն պատերազմ է մղում Իրանի դեմ` սպառնալով Պարսից ծոցում խաղաղությանը և կայունությանը».- ասել է նա, հաղորդում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---