Հոկտեմբերի 13-ին ամբողջ աշխարհում կնշեն Տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային օրը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին ամբողջ աշխարհում կնշեն Տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային օրը (International Day for Natural Disaster Reduction): Իսկ առաջին անգամ Օրը նշվել է 1990-1999թթ. Տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային 10-ամյակի (International Decade for Natural Disaster Reduction) շրջանակում 1989թ. դեկտեմբերի 22-ի ՄԱԿ ԽՎ բանաձևի համաձայն:

Տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային ռազմավարությունը, նախ և առաջ, նպատակ է հետապնդում լայն հասարակայնությանը տեղյակ պահել կանխման խնդրի կարևորության մասին և բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության և այն համայնքների շրջանում, որոնք առավել հակված են տարերային, բնապահպանական և տեխնոգեն աղետների զոհ դառնալ, տեղեկացնել վտանգների` աղետի վերածվելը կանխելու հասանելի միջոցների մասին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---