Amnesty International-ը Կանադայից պահանջում է ձերբակալել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին

Amnesty International-ը Կանադայից պահանջում է ձերբակալել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին

PanARMENIAN.Net - Amnesty International Միջազգային իրավապահ կազմակերպությունը Կանադայի իշխանություններից պահանջել է բերման ենթարկել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին, որը հոկտեմբերի 20-ին ծրագրում է երկիր ժամանել: Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը, հղում կատարելով Amnesty International-ի հայտարարությանը, կազմակերպությունը նրան մեղադրում է մի շարք հանցագործությունների, մասնավորապես` տանջանքների կիրառման մեջ:

Amnesty International-ի ներկայացուցիչները նշում են, որ իշխանության գլխին լինելու օրոք Բուշը կարգադրել է տանջանքներ կիրառել ահաբեկչական գործունեության մեջ կասկածյալների նկատմամբ:

2010 թվականին Times թերթում Բուշը հայտարարեց ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից հարցաքննման խիստ մեթոդների, մասնավորապես` խեղդման իմիտացիայի կիրառման արդարացված լինելու մասին: Բուշի խոսքով` ենթադրյալ ահաբեկիչներից տանջանքների միջոցով ամերիկյան հատուկ ծառայությունների հավաքած տեղեկատվությունը ժամանակին օգնել է մի քանի ահաբեկչություններ կանխելու գործում, այդ թվում` լոնդոնյան «Հիթրոու» օդանավակայանում և Կանարի-ուորֆ գործարար կենտրոնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---