Ամերիաբանկի քարտով կարելի է զեղչեր ստանալ «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերում

Ամերիաբանկի քարտով կարելի է զեղչեր ստանալ «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը, «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերը համատեղ նախաձեռնել են հաճելի անակնկալ Ամերիաբանկի քարտապան հաճախորդների համար: Սույն թվականի հոկտեմբերի 17-31-ը ներառյալ, Բանկի այն քարտապան հաճախորդները, ովքեր «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերից ավիատոմսերի գնման ժամանակ վճարումը կիրականացնեն Ամերիաբանկի քարտերով (MasterCard Standard/VISA Classic, MasterCard Gold/VISA Gold, MasterCard Platinum/VISA Platinum), կստանան հատուկ զեղչ:

Ներկայացված ակցիան Ամերիաբանկի քարտապաններին հնարավորություն կընձեռի խնայել 40 եվրո դեպի Եվրոպա և 50 եվրո` ԱՄՆ, Կանադա, Ասիա և Ավստրալիա ճանապարհորդելիս:

Ամերիաբանկի քարտապանների համար նախատեսված հատուկ առաջարկը տարածվում է բոլոր ավիատոմսերի վրա, որոնց գնումը կիրականացվի նշված ժամանակահատվածում «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերից` անկախ նրանից, թե երբ է նախատեսված ճանապարհորդությունը:

Նշենք, որ Ամերիաբանկի, «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերի համատեղ նախաձեռնությամբ Ամերիաբանկի հաճախորդներն այսուհետ պարբերաբար կստանան հատուկ առաջարկներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---