BBC-ին ապացույցներ ունի այն մասին, որ Ադրբեջանը երկու ոսկե օլիմպիական մեդալ է գնել![]() PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է BBC-ին, կան փաստեր, որոնք վկայում են, որ Ադրբեջանը գաղտնի կերպով «միլիոնավոր դոլարներ» է վճարել բռնցքամարտի World Series Boxing (WSB) միջազգային կազմակերպությանն այն երաշխիքների դիմաց, որ ադրբեջանցի բռնցքամարտիկները երկու ոսկե մեդալ «կնվաճեն» 2012թ. Լոնդոնի օլիմպիադայում: Ասվում է, որ փաստաթղթերը փոխանցվել են AIBA պաշտոնական ներկայացուցիչ Թոմ Վիգետսին: Ապացույցների թվում շրջանառվում է նաև նամակագրությունը Ադրբեջանի պաշտոնյաների հետ և նույնսիկ գումարի փոխանցման մասին պայմանագրի նախագիծը: Ավելի վաղ, հղում անելով գաղտնի իրազեկողների վրա, BBC-ին հայտնել էր, որ Ադրբեջանը 9 մլն դոլար է վճարել World Series Boxing բյուջե, որը վերջերս է ստեղծվել AIBA կազմում, առաջիկա Լոնդոնի օլիմպիադայում երկու ոսկե մեդալ «ստանալու» երաշխիքների դիմաց: AIBA-ն խոստովանել է, որ իրոք 9 մլն դոլար է ստացել Ադրբեջանից, սակայն պնդումներն այն մասին, թե ոսկե մեդալները գնվել են «անհեթեթ են ու միանգամայն սխալ»: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |