Սենոր Հասրաթյան. Ադրբեջանը պատ է կառուցում ոչ թե շփման գծում, այլ իր զորքերի թիկունքում

Սենոր Հասրաթյան. Ադրբեջանը պատ է կառուցում ոչ թե շփման գծում, այլ իր զորքերի թիկունքում

PanARMENIAN.Net - Արցախը հանգիստ է վերաբերվում ԼՂՀ հետ շփման գծի երկայնքով պաշտպանական պատ կառուցելու` Ադրբեջանի որոշմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը: Ընդ որում, նա նկատել է, որ ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, որ պատի կառուցումը նպատակ է հետապնդում ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունն Արցախի ԶՈՒ-ից, չեն համապատասխանում իրականությանը: «Պաշտպանության բանակը երբեք կրակ չի բացել և բացելու խաղաղ բնակչության ուղղությամբ»,- ասել է նա:

Դրա հետ մեկտեղ, մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի ծառայողը հայտնել է, թե ղարաբաղյան կողմը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել պատի շինարարությանը, Հասրաթյանն ասել է, որ տեղյակ չէ նման հայտարարության մասին, և որ ԼՂՀ Պաշտպանության բանակն իր հոգսերն ունի: «Հարկ է նշել, որ Ադրբեջանը պատ է կառուցում ոչ թե շփման գծում, այլ իր զորքերի թիկունքում»,- ասել է նա:

Ադրբեջանը պաշտպանական պատ է կառուցում Արցախի հետ շփման գծի երկայնքով: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Չրաղլի գյուղի մոտ, որը սահմանակից է ԼՂՀ Մարտակերտի շրջանին արդեն կառուցվել է 700 մ երկարությամբ և 3 մետր բարձրությամբ պատ: «Պատի կառուցումը կապահովի խաղաղ բնակչության անվտագնությունը, հնարավորություն կտա մարդկանց վերադառնալ իրենց տները: Դա մեծ խնդիր է, քանի որ գյուղի 78 տներից 24-ում ոչ ոք չի ապրում, քանի որ այն մշտապես գնդակոծվում է: Իսկ եթե պաշտպանություն լինի գնդակներից , մարդիկ կկարողանան այնտեղ ապրել»,-հայտարարել է Աղդամի շրջանի Չրաղլի գյուղի գյուղապետ Գաբիլ Աբբասովը:

«Հայ դիպուկահարներից պաշտպանվելու համար» շփման գծում պատ կառուցելու գաղափարը Ադրբեջանում քննարկվում է 2006 թվականից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---