Արազ Ազիմով. Ղարաբաղի շուրջ անցկացվող բանակցություններն առայժմ անարդյունք են13 հոկտեմբերի 2011 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից դուրս գալու հիմնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը: Ազիմովն ընդգծել է, որ անցկացվող բանակցություններն առայժմ անարդյունք են. «Ընդ որում, հարց է ծագում բանակցային գործընթացի արդյունքների բացակայության վերաբերյալ, մինչդեռ բանակցությունները վարել են և շարունակում են վարել Մինսկի խմբի շրջանակում` վերջին ժամանակներս Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ակտիվ մասնակցությամբ: Ցավոք, Կազանում արդյունքներ ձեռք չբերվեցին, և դրանից հետո որոշակի ընդմիջման զգացողություն ծագեց: Այնուամենայնիվ, այս տարվա օգոստոսին Սոչիում կայացավ նախագահներ Ալիևի և Մեդվեդևի հանդիպումը, և մենք հուսով ենք, որ Ռուսաստանը, ամփոփելով այդ հանդիպման արդյունքները, շտկումներ կկատարի իր գործողություններում և Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ միասին կփորձի ակտիվացնել գործընթացը»,- ասել է նա` հավելելով, որ Ադրբեջանը սադրանք է համարում Նյու Յորքում Հայաստանի նախագահի վերջին հայտարարությունը ԼՂՀ անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին, հաղորդում է ԱՊԱ-ն:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |