ՄԱԿ-ը մտահոգված է. Ամեն շաբաթ աշխարհում մեկ լրագրող է զոհվում

ՄԱԿ-ը մտահոգված է. Ամեն շաբաթ աշխարհում մեկ լրագրող է զոհվում

PanARMENIAN.Net - ՄԱԿ մարդու իրավունքների կոմիտեն մտահոգված է լրագրողների հանդեպ մահափորձերի փաստերով: Ինչպես հայտնում է Guardian-ը, իրավիճակն այնքան ցավալի է, որ միջազգային հանրությունը պետք է նոր ռազմավարություն մշակի, որը կոչված է ապահովելու լրագրողների անվտանգությունը, գտնում է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյը:

Մեզ համար կարևոր է գործողությունների ծրագիր կազմել լրագրողներին պաշտպանելու համար, վերջ տալու այն կառույցների անպատժելիությանը, որոնք հարձակումներ են կատարում նրանց վրա»,-ասել է նա:

Փիլլեյի հայտարարությունը հնչեց Լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցի ֆոնի վրա, որտեղ ասվում է, որ ամեն շաբաթ աշխարհում մեկ լրագրող է զոհվում:

Ըստ զեկույցի, անցյալ տարի աշխարհում 44 լրագրող է սպանվել, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում՝ 35: Հիմնականում դա տեղի է ունենում Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում ու Լատինական Ամերիկայում:

Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը Մեքսիկան է: Ըստ զեկույցի, այս տարվա 35 սպանություններից 9 կատարվել են այդ երկրում:

.

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---