Հիլարի Քլինթոնի առաջին տեղակալը հաջորդ շաբաթը կանցկացնի Հարավային Կովկասում

Հիլարի Քլինթոնի առաջին տեղակալը հաջորդ շաբաթը կանցկացնի Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական գործերով առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը կայցելի Ադրբեջան, Վրաստան ու Հայաստան հոկտեմբերի 16-20-ը:

Բերնսը կհանդիպի տարածաշրջանի երկրների կառավարության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու համար ընդհանուր ռազմավարական շահերը տարածաշրջանում, այդ թվում խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, տնտեսական զարգացումն ու ժողովրդավարական բարեփոխումները:

Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտնեց, որ Բերնսի այցի հիմնական թեմաները կլինեն ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերը, հայտնում է «Թրենդը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---