Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը

Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Անկայարում հոկտեմբերի 14-ին տեղի են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինի հերթական խորհրդակցությունները Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆիրուդին Սինիրօղլուի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Շարունակվել է կարծիքների փոխանակաումը Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի արդիական խնդիրների շուրջ՝ ներառյալ ղարաբաղյան կարգավորումը, ասվում է հաղորդագրության մեջ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---